World Phygital Community (WPC) միջազգային կազմակերպությունն աշխատում է ամբողջ աշխարհում ֆիջիթալ սպորտի զարգացման ուղղությամբ՝ նպաստելով սպորտի նորարարական համակարգի ստեղծմանը։ WPC-ի առաքելությունն է միավորել ֆիզիկական և թվային սպորտաձևերը՝ ստեղծելով եզակի սպորտային միջավայր, որը կգրավի նոր սերունդներին։
WPC-ն կարևոր դեր է խաղում ֆիջիթալ սպորտի զարգացման գործում՝ աջակցելով նոր ստանդարտների մշակմանը, միջազգային մրցաշարերի կազմակերպմանը և տեխնոլոգիական նոր հնարավորությունների ներդրմանը։ Այն առաջարկում է ծրագրեր մարզիչների, մարզիկների և տեխնոլոգիական ընկերությունների համար՝ ստեղծելով համագործակցության հարթակ, որտեղ նոր գաղափարները կարող են ձևավորվել և զարգանալ։
WPC-ի գործընկերների թվում են համաշխարհային կազմակերպություններ, որոնք իրենց ներդրումն են ունենում ապագայի խաղերի զարգացման գործում։
Հայաստանը համարվում է համահիմնադիր երկիր։
Հավելյալ տեղեկությունների համար այցելեք՝ worldphygital.org
2024 թվականաի դեկտեմբերի 22-ին, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Ուսումնա-սպորտային համալիր»-ում երկրորդ անգամ Հայաստանում անցկացվեց ֆիջիթալ ֆուտբոլի, առաջին անգամ՝ ֆիջիթալ պարերի մրցաշար։ Եթե 2024 թվականաի հունվարին ֆիջիթալ ֆուտբոլի մրցաշարը սիրողական էր, ապա այս անգամ՝ պրոֆեսիոնալ:
Ֆիջիթալ ֆուտբոլում հաղթող դարձավ «Սթրիթ բոլ» թիմը՝ պահապանելով չեմպիոնի կարգավիճակը, ֆիջիթալ պարերում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Մարգարիտա Բադոյանը։
Միջոցառմանն աջակցեցին Հայաստանում Midea բրենդի պաշտոնական ներկայացուցիչը՝ Celsius ընկերությունը, Sparsis միջազգային մարքեթինգային ընկերությունը, «Մոսկվա» կինոթատրոնը, Bridge Technical Solutions ընկերությունը և Coffee House սրճարանային ցանցը։ ֆիջիթալ ֆուտբոլի և ֆիջիթալ պարերի ավարտական մրցաշարը։
Հարցեր ունե՞ք